Իրանում սպանել են ՀԱՄԱՍ-ի գլխավոր առաջնորդին /Տեսանյութ/
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իր առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր տանը իսրայելական գրոհի ժամանակ:
Իսրայելը դեռևս չի արձագանքել, սակայն ավելի վաղ խոստացել էր «ջախջախել» պաղեստինյան խմբավորումը հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո, որոնց զոհ գնաց 1200 իսրայելցի։
Հանիյեի մահը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հարձակման արդյունքում սպանել է
Հեզբոլլահի բարձրաստիճան հրամանատարին:
Իրանի կողմից աջակցվող երկու բարձրաստիճան զինյալների վրա 24 ժամվա ընթացքում հարձակումները մտավախություն են առաջացրել, որ տարածաշրջանը շուտով
կարող է ընդգրկվել հետագա հակամարտությունների մեջ:
Նշենք, որ Հանիեն Թեհրանում էր՝ մասնակցելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի երդմնակալության արարողությանը
Իրանի հեղափոխության պահապանները հայտնում են, որ հարվածի հետևանքով զոհվել է նաև Հանիյեի թիկնապահներից մեկը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: