Բանկոմատների պայթեցումների համար կդատապարտեն ազատազրկման /Տեսանյութ/
Գերմանիայում բանկոմատների պայթեցումների համար բանտարկություն կսահմանվի, քանի որ, գերատեսչությունների փոխանցմամբ,
վերջին տարիներին բանկոմատների պայթեցման դեպքերը զգալիորեն աճել են ողջ երկրում՝
2021-ից 2022 թվականների ընթացքում 26,5 տոկոսով:
«Սա նոր առավելագույն ցուցանիշն է 2005 թվականից ի վեր:
Չնայած գերմանական բանկային ոլորտի հետ համաձայնեցված անվտանգության միջոցառումներին, որոնք 2023 թվականին հանգեցրել էին մի փոքր անկման,
դեպքերի քանակը մնում է բարձր մակարդակի վրա։
Այս առանձնապես վտանգավոր գործողություններն իրականացվում են առանց երրորդ անձանց և շտապ օգնության ծառայությունների աշխատակիցների
առողջությունն ու կյանքը հաշվի առնելու և հսկայական վնաս են հասցնում տնտեսությանը:
2022 թվականին Գերմանիայում ընդհանուր վնասը եռանիշ միլիոնների է հասել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ապագայում բանկոմատների պայթեցումները կպատժվեն ազատազրկմամբ՝ առնվազն երկու տարի ժամկետով,
իսկ որոշակի հանգամանքներում՝ նույնիսկ հինգից մինչև 15 տարի ժամկետով։
Մանրամասները՝ կից տեսանյութում: