13 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարսանիքին մասնակցելով ստացել են քառորդ միլիոն դոլար արժողության ժամացույցներ /Տեսանյութ/

Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանեկան արարողությունները մոտենում են իրենց ավարտին.

4 ամիս շարունակ տևող տոնակատարությունները եզրափակվել են գերշքեզ հարսանիքով, որին ներկա են եղել աշխարհի բոլոր ծայրերից հրավիրված ազդեցիկ հյուրեր:

Նրանց մեջ են եղել նաև Քարդաշյան քույրերը, ովքեր բառացիորեն փոթորկել են Մումբայը:

Տոնակատարության առաջին օրը Քիմը հայտնվել է կարմիր լեհենգայով, որը զարդարված էր շղարշներով եւ վերեւից ներքեւ ծածկված բարդ ուլունքներով։

Գլխավոր զարդը, սակայն, 150 կարատանոց ադամանդն էր, այնուհետեւ՝ երկու ապշեցուցիչ վզնոցնորը՝ մեկը 55 կարատանոց շղթայի վրա 35 կարատանոց մարքիզե քարով,

իսկ մյուսը՝ 40 կարատանոց ադամանդներով։

Նա նաեւ կրում էր 8 կարատանոց ադամանդով ապարանջան, 10 կարատանոց տանձաձեւ ադամանդ եւ 5 կարատանոց քառակուսի ադամանդ,

մինչդեռ 28 կարատանոց Maang Tikka գլխազարդը զարդարված էր մի քանի տանձաձեւ ադամանդով եւ կաթիլներով:

Վերջապես, Քիմի ականջօղերից յուրաքանչյուրն արված  էր 2 տանձաձեւ ադամանդով՝ մեկը 9 կարատ քաշով, մյուսը՝ 20։

Միեւնույն ժամանակ, Քլոեն լրացրել էր իր տաք վարդագույն լեհենգան Hermès Kelly Pochette պայուսակով, 250 կարատանոց վարդագույն եւ սպիտակ ադամանդներով եւ մարգարիտներով:

Անանտ Ամբանին ընկերներին նվիրել է 250 000 դոլար արժողությամբ Audemars Piguet շքեղ ժամացույցներ։

Ի պատիվ հարսանեկան հանդիսությունների՝ Ամբանին իր փեսեղբայրներին նվիրել է անհատական պատվերով պատրաստված ժամացույցներ։

Խոսքը Audemars Piguet-ի սահմանափակ շարքի մոդելների մասին է, որոնք հարսանիքի ժամանակ նվիրվել են ընտրյալ հյուրերին։

Համացանցում տարածված տեսանյութում երեւում են այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսին են Շահրուքհ Կհանը, Միզանը եւ այլք, որոնք ցուցադրում են նրբագեղ ժամացույցները։

Անհատականացված ժամացույցներն ունեն 18 կարատանոց վարդագույն ոսկուց պատրաստված կորպուս՝ 41 միլիմետր տրամագծով, 9,5 միլիմետր հաստությամբ,

ապակուց պատրաստված շափյուղայե կափարիչ եւ հետաքրքիր գլխիկ՝ պտուտակավոր փականով։

Թվացույցը վարդագույն ոսկուց է՝ Grande Tapisserie զարդանախշով, սլաքները Royal Oak-ի վարդագույն ոսկուց են՝ լյումինեսցենտային ծածկով։

Տեղեկացվում է, որ շքեղ ժամացույցներ ստացողների թվում են նաեւ Ռանվիր Սինգհը, Շիքհար Փահարիան եւ Վիր Փահարիան։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ