Վերջին անգամ: Մեսսին չի կարողացել զսպել արցունքները
Երեկ՝ հուլիսի 14-ին Մեսսին վերջին անգամ մասնակցեց Ամերիկայի գավաթին: Նա չի կարողացել զսպել արցունքները Կոլումբիայի հետ խաղի 66-րդ րոպեին փոխարինվելուց հետո: 37-ամյա արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի 36-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով։