Կրակել են նախկին նախագահի վրա /Տեսանյութ/
Թրամփի հանրահավաքում տեղի ունեցած ողբերգությունը տապալեց նախընտրական քարոզարշավը:
Հանրահավաքի ժամանակ կտուրի վրա գտնվող հանցագործը կրակ է բացել նախկին նախագահի ուղղությամբ, ով վերջին պահին թեքելով գլուխը, փրկվել է մահից:
Սակայն ծակվել է նրա ականջը, զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել են 2 ներկաներ:
ՀԴԲ-ի հայտարարության համաձայն՝ Դոնալդ Թրամփին սպանելու փորձ արած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, հայտնում է BBC-ն։
ՀԴԲ-ի տվյալներով՝ Քրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել-պարկի բնակիչ էր։
Այս քաղաքը մահափորձի վայրից՝ Բաթլեր քաղաքից, մոտ 70 կմ հեռավորության վրա է գտնվում։
«Հետաքննությունը նախկինի պես ակտիվ շարունակվում է, և յուրաքանչյուրին, ով տեղեկություն ունի, որը կարող է օգնել հետաքննությանը,
հորդորում ենք առցանց լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրել», – ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:
Փենսիլվանիայում արյունահեղությունը երկարատև հետք կթողնի ամերիկյան քաղաքական հոգեվիճակի վրա՝ պայթեցնելով ամենաբարձր մակարդակի նախագահական անվտանգության փուչիկը:
Նույնիսկ նախկին նախագահները մեկուսացված չեն բռնությունից, որը կարող է տեղի ունենալ առօրյա ամերիկյան կյանքում:
Նախագահ Ջո Բայդենը կիրակի երեկոյան Օվալաձև գրասենյակից հազվագյուտ ուղերձով կոչ արեց ամերիկացիներին սառեցնել ջերմաստիճանը քաղաքական բանավեճի շուրջ:
Ամերիկացի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի «քաղաքականության մեջ անհրաժեշտ է ջերմաստիճանի իջեցում»։
«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում դրա համար»,- ընդգծել է նա։ «Տարաձայնությունն անխուսափելի է, այն մարդկային էության մի մասն է:
Բայց քաղաքականությունը չպետք է դառնա մարտադաշտ, առավել եւս սպանդանոց», – ասել է Բայդենը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: