Պիթոնը կնոջ է կուլ տվել /Տեսանյութ/
Անցյալ շաբաթ Կենտրոնական Ինդոնեզիայում պիթոնի որովայնում հայտնաբերվել է կնոջ մարմին, որին օձն ամբողջությամբ կուլ է տվել:
Նշվում է, որ սա մեկ ամսվա ընթացքում նահանգում պիթոնի երկրորդ սպանությունն է։
36-ամյա Սիրիաթին երեքշաբթի առավոտյան դուրս է եկել տնից՝ հիվանդ երեխայի համար դեղ գնելու համար, բայց այդպես էլ չի վերադարձել,
ինչը հարազատներին ստիպել է սկսել նրա որոնումները:
Նրա 30-ամյա ամուսինը՝ Ադիանսան, կնոջ հողաթափերն ու տաբատը գտել է գետնին ընկած իրենց տնից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ Հարավային Սուլավեսի նահանգի Սիտեբա գյուղում։
«Քիչ անց նա արահետից մոտ 10 մետր հեռավորության վրա օձ է նկատել։ Օձը դեռ ողջ էր»,- Ֆրանսպրեսին հայտնել է տեղի ոստիկանապետ Իդուլը:
Գյուղի վարչական ղեկավարությունը Ֆրանսպրեսին հայտնել են, որ Ադիանսայի մեջ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ աչքով է ընկել պիթոնի չափազանց ուռած որովայնը:
Նա կանչել է գյուղացիներին՝ օգնելու իրեն բացել պիթոնի ստամոքսը, որտեղ հայտնաբերել են կնոջ մարմինը։
Մանրամասները՝ կից տեսանյութում: