02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինովացիոն լիցքավորումը թույլ կտա էլեկտրական մեքենային լիցքավորվել հինգ րոպեից պակաս ժամանակում /Տեսանյութ /

Էլեկտրական մեքենայի մարտկոցը, որը մշակվել է բրիտանական Nyobolt ստարտափի կողմից, հաջողությամբ լիցքավորվել է 10 %-ից մինչև 80 %՝

չորս րոպե 37 վայրկյանում իր առաջին ուղիղ ցուցադրության ժամանակ:

Արդյունքը ձեռք է բերվել հատուկ կառուցված կոնցեպտային սպորտային մեքենայի միջոցով Բեդֆորդում փորձնական ճանապարհի վրա:

Համեմատության համար նշենք, որ Tesla-ի գոյություն ունեցող սուպերլիցքավորիչը կարող է մեքենայի մարտկոցը լիցքավորել 80%-ով 15-20 րոպեում:

«Տեխնոլոգիաների մշակումը, որը մարդկանց հնարավորություն կտա մարտկոցը ավելի արագ լիցքավորել, ինչը համընկնում է մեքենան լիցքավորելու ժամանակի հետ, իսկապես կարևոր է», –

BBC-ին ասել է Օքսֆորդի համալսարանի Կայուն էներգիայի ճարտարագիտության պրոֆեսոր Փոլ Շիրինգը:

Բայց նա ավելացրեց, որ պետք է ավելի շատ լիցքավորիչներ լինեն բոլոր տեսակի:

«Մարդիկ ցանկանում են արագ լիցքավորման ենթակառուցվածք՝ անկախ նրանից, թե որ մեքենան են նրանք օգտագործում. բոլորն ուզում են դա անել ավելի արագ», – ասաց նա:

Սպորտային մեքենան, որի վրա տեղադրվել է Nyobolt մարտկոցը, որը փորձարկվել է այս շաբաթ երկու օրվա ընթացքում, չորս րոպե լիցքավորվելուց հետո  անցել է 120 մղոն տարածություն:

80%-ով լիցքավորված Tesla-ն սովորաբար կունենա մինչև 200 մղոն հեռահարություն:

Դեռ մեկ տարի առաջ այս ստարտափը արագ լիցքավորման արդյունքներ էր գրանցել 10 րոպեում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ