Ինչու պիտի տղամարդիկ առանց վերնաշապիկի կարողանան շրջել, իսկ կանայք՝ ոչ. /Տեսանյութ/
36-ամյա կանադուհի Էյլի Ադամսը հանրային մերկությունը համարում է ոչ թե այլասերված հոբբի, այլ «պայքար կանանց իրավահավասարության համար»։
Վերջին շաբաթվա ընթացքում նա ցուցադրում է իր կուրծքն ու հետույքը Նյու Յորքի փողոցներում՝ համարելով դա «գենդերային հավասարության քարոզչություն»։
«Եթե տղամարդիկ կարող են առանց վերնաշապիկի շրջել՝ առանց ոտնձգությունների վախի, ապա կանայք նույնպես պետք է այդպես անեն»,-ասում է Էյլին:
«Ես պարզապես զվարճանում եմ եւ մարտահրավեր եմ նետում ստատուս քվոյին»:
«Մերկ լուրերի» հաղորդավարուհի Ադամսը, որը բնակվում է Տորոնտոյում, ասում է, որ իր բաց «ներկայացումը» «արդարության» մասին է:
«Նյու Յորքում արդեն 30 տարի է՝ կանանց թույլ է տրվում առանց վերնազգեստի շրջել, եւ շատ կանայք դա ընդունել են որպես գենդերային հավասարության դրսեւորում»,-
ասել է նա՝ վկայակոչելով 1992 թվականի Նյու Յորք նահանգի դատարանի որոշումը:
Կինը վստահ է, որ բոլոր մարդիկ պետք է հպարտությամբ ցուցադրեն իրենց մարմնի ինտիմ մասերը։
«Եթե ձեզ դուր չի գալիս, մի նայեք»:
Մանրամասները՝ կից տեսանյութում: