Ծառուկյանը որակազրկվել է /Տեսանյութ/
ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար
Արման Ծառուկյանին (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ իրեն միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար:
Արման Ծառուկյանը նաեւ տուգանվել է 25 հազար դոլարով։
Որակազրկումը կարող է կրճատվել երեք ամսով, եթե Ծառուկյանը մասնակցի հակաբուլինգային թեմայով տեսահոլովակի նկարահանման։
Հիշեցնենք, որ մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը բացատրել էր իր զայրույթը՝ անթույլատրելի համարելով երկրպագուի նման վարքագիծը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: