Երկու տարեցների բանավեճ /Տեսանյութ/
ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած երկու ամենատարեց թեկնածուների՝ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի համար, տարիքը ընտրական խնդիր է, որից ոչ մեկը չի կարող խուսափել:
Հինգշաբթի օրը 81-ամյա դեմոկրատ ներկայիս նախագահը և նրա 78-ամյա հանրապետական նախորդը կհանդիպեն Ատլանտայում, որպեսզի նոյեմբերի քվեարկությունից առաջ
ամերիկացիներին ցույց տան իրենց ուժերը:
90 րոպե շարունակ բարձր լուծաչափով տեսախցիկների ներքո նախագահ Բայդենը և նախկին նախագահ Թրամփը, որոնք գրեթե հավասար են ազգային սոցհարցումներով,
կբանավիճեն տնտեսությունից և արտաքին պատերազմներից մինչև ներգաղթ և ժողովրդավարության ապագան:
Մեկ սայթաքումը կամ բանավոր սխալը կարող է ամրապնդել մտավախությունները նրանց մեծ տարիքի հետ կապված, քանի որ ընտրողները սկսում են դրան մեծ ուշադրություն դարձնել:
«Չի կարելի թաքցնել այն փաստը, որ Բայդենը 81 տարեկան է, չի կարելի թաքցնել այն փաստը, որ Թրամփը հիմնականում նույն տարիքի է», – ասում է Ջիմ Մեսինան՝ դեմոկրատ ստրատեգ,
ով ղեկավարել է Բարաք Օբամայի 2012 թվականի նախագահական արշավը։
«Սա տարիքային մրցույթ չէ, դա քաղաքականության և բնավորության մրցակցություն է»:
Մանրամասները՝ կից տեսանյութում: