Ուխտագնացության ժամանակ մահացել է 1.300-ից ավել մարդ /Տեսանյութ/
Առնվազն 1,301 մարդ է մահացել Հաջի ժամանակ, հայտնում է Սաուդյան Արաբիան, նշելով, որ մահացածները հիմնականում չարտոնված ուխտավորներ են, ովքեր
երկար տարածություններ են անցել սաստիկ շոգի պայմաններում:
Այս տարվա ուխտագնացությունը տեղի ունեցավ այնպիսի սաստիկ շոգի ժամանակ, երբ ջերմաստիճանը երբեմն գերազանցում էր 50C (122F):
Մահացածների ավելի քան երեք քառորդը չուներ այնտեղ գտնվելու պաշտոնական թույլտվություն և քայլում էին արևի ուղիղ ճառագայթների տակ՝
առանց համապատասխան ապաստանի, հայտնում է Սաուդյան Սաուդյան Արաբիայի պաշտոնական SPA լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հավելել է, որ մահացածների մի մասը տարեց էր կամ քրոնիկ հիվանդ:
Առողջապահության նախարար Ֆահդ Ալ-Ջալաջելն ասել է, որ ջանքեր են գործադրվել բարձրացնելու իրազեկվածությունը ջերմային սթրեսի վտանգների մասին
և ինչպես կարող են ուխտավորները դա մեղմել:
Առողջապահական հաստատությունները բուժել են գրեթե կես միլիոն ուխտավորների, ներառյալ ավելի քան 140,000-ը, ովքեր թույլտվություն չունեին, ասաց նա,
և ոմանք դեռ հիվանդանոցում են ջերմային հյուծման պատճառով:
Սաուդյան Արաբիան քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ նա ավելին չի անում Հաջն ավելի անվտանգ դարձնելու համար, հատկապես չգրանցված ուխտավորների համար,
ովքեր մուտք չունեն այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են օդափոխվող վրանները և Հաջի պաշտոնական տրանսպորտը:
Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ Մեքքայում ջերմաստիճանը հասել է 51,8 աստիճանի:
Հիշեցնենք, որ Հաջը մուսուլմանների ամենամյա ուխտագնացությունն է դեպի սուրբ քաղաք Մեքքա։
Բոլոր մուսուլմանները, ովքեր ֆինանսապես և ֆիզիկապես ունակ են, պետք է իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կատարեն ուխտագնացությունը:
Սաուդյան Արաբիան հայտնել է, որ այս տարի մասնակցել է մոտ 1,8 միլիոն մարդ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: