Գազայի խափանված ջրային համակարգը վարակիչ հիվանդությունների պատճառ է դարձել /Տեսանյութ/
Մոտ 40 աստիճանի հասնող կիզիչ եղանակը Գազայում և մաքուր ջրի բացակայությունը բազմաթիվ հիվանդությունների և մահերի պատճառ են դարձել:
Վրանաբնակ գաղթականներից մեկի փոխանցմամբ՝ վիճակը գնալով վատանում է:
«Մեր վրանի ջերմաստիճանն աներևակայելի է, իսկ ջուրը, որը խմում ենք, միանշանակ աղտոտված է, քանի որ հիվանդանում են և՛ երիտասարդները, և՛ մեծերը»:
Փախչելով իրենց ավերված տներից՝ հարյուր հազարավոր Գազայի բնակիչներ այժմ տեղահանված են, ապրում են կտավի տակ՝ ժամանակավոր ճամբարներում, կիզիչ արևի տակ:
Ջուր ստանալը, մաքուր լինի, թե ոչ, ամենօրյա պայքար է։
Բաշխման կենտրոններում երկար հերթեր են գոյանում։
Գրեթե լրիվ վնասված կոյուղու և սակավաթիվ զուգարանների պայմաններում եղած ջուրը հեշտությամբ աղտոտվում է:
«Գաղտնիք չէ, որ ներկայումս Գազայի հատվածում տեղի ունեցող աղիքային վարակների ամենամեծ պատճառը այդ երեխաներին մատակարարվող ջրի աղտոտումն է», –
ասում է բժիշկ Ահմեդ ալ Ֆարին՝ Նասերի հիվանդանոցի մանկական բաժանմունքի ղեկավարը:
«Առաջին խնդիրը աղիքային ինֆեկցիաներն են՝ փսխումով և փորլուծությամբ, որն առաջացնում է ջրազրկում»,- ասում է նա։
«Երկրորդ խնդիրը հեպատիտ C-ն կամ A-ն է, որոնք ոչ պակաս վտանգավոր են, քան աղիքային վարակները, եթե ոչ ավելին»:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն ասում է, որ Գազայի ջրամատակարարման և սանիտարական համակարգի 67%-ը այժմ ավերվել է:
Մանրամասները՝ կից տեսանյութում: