28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինը Վիետնամում. Բարեկամություն, որը հրաժարվում է մեռնել /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝  ասիական շրջագայության իր երկրորդ կանգառը:

Ուղևորությունը, որը տեղի է ունենում դեպի  Հյուսիսային Կորեա նրա շքեղ այցից հետո, մեկնաբանվում է որպես դիվանագիտական ​​աջակցության ցուցադրություն,

որը Ռուսաստանը դեռևս վայելում է այս տարածաշրջանում։

Միացյալ Նահանգները քննադատել է այցը՝  նախագահ Պուտինին Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմը խթանելու հարթակ տրամադրելու համար։

Վիետնամը նախկինի պես գնահատում է Ռուսաստանի հետ ունեցած պատմական կապերը, թեև աշխատում է բարելավելու իր հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ Վիետնամի կապերը Ռուսաստանի հետ շատ սերտ են և սկսվում  են շատ տասնամյակներ առաջ:

Վիետնամը նկարագրել է իրենց հարաբերությունները որպես «լցված հավատարմությամբ և երախտագիտությամբ»:

Այսօր Վիետնամի տնտեսությունը փոխակերպվել է՝ ինտեգրվելով համաշխարհային շուկաներին:

Ռուսաստանը շատ հետ է մնացել Չինաստանից, Ասիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայից՝ որպես առևտրային գործընկեր։

Սակայն Վիետնամը դեռ օգտագործում է հիմնականում ռուսական արտադրության ռազմական տեխնիկա և հենվում է Ռուսաստանի նավթային ընկերությունների հետ համագործակցության

վրա՝ Հարավչինական ծովում նավթի որոնումների համար:

Հանդիպման արդյունքում Մոսկվան և Հանոյը ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ մի շարք  պայմանագրեր են կնքել,

այդ թվում՝ Վիետնամում միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ժամանակացույցի մասին հուշագիրը և կրթության ոլորտում փոխգործակցության մասին պայմանագիրը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ