10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կործանված ինքնաթիռում 16 դպրոցական է եղել /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ֆրանսիայում կործանվել է գերմանական Germanwings Airbus А320 օդանավը, որում 150 հոգի կային: Փրկարարներին նախօրեին հաջողվել է հասնել վթարի վայր, հայտնի է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են: Օդանավում, նախնական տեղեկություններով, հիմնականում Իսպանիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ են եղել, այդ թվում` գերմանացի 16 դպրոցականներ եւ օպերային երգիչներ, որոնցից մեկը նորածին երեխայի հետ է եղել: Եվրոպայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Lufthansa ավիաընկերության փոխտնօրեն Հայկե Բիրլենբախը հայտարարել է, որ առայժմ ավիավթարի պատճառի մեկ հիմնական վարկած է ուսումնասիրվում` դժբախտ պատահարը, հայտնում է РБК-ն:

Իսպանիայի օդային վերահսկման կազմակերպությաքն նախագահ Սանտյագո Բլանկոն էլ ասել է, որ վթարի պահին եղանակային պայմանները լավ նեն եղել, իսկ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ դրա տեխնիկական անսարքությունը: Նա, սակայն, նշել է, որ դա առայժմ միայն ենթադրություն է:

Գերմանական  Spigel Online-ը նշել է, որ օդանավը վթարի նախօրեին տեխնիկական խնդիրներ է ունեցել, սակայն դրանք վերացվել են, եւ ինքնաթիռը կարողացել է օդ բարձրանալ:

Այժմ փրկարարները շարունակում են իրենց աշխատանքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ