Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը ևս մասնակի այրվել է պայթյունի հետևանքով։ Տան սեփականատեր 33-ամյա Գևորգ Չերքեզյանը պայթյունի պահին եղել է գազալցակայանի տարածքում։ Նա հոսպիտալացված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու տուժածներից մեկն է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գևորգի ընկերը՝ Արթուր Գևորգյանը, որ պայթյունից ձայնը լսելուց հետո օգնության է շտապել։
Նրա խոսքով՝ Գևորգն ընտանիքի հետ ապրել է այդ տանն ու նույն վայրում կենդանիների կերերի վաճառքով զբաղվել։
«Պայթյունից 2 րոպե հետո արդեն այստեղ էի, բայց նրան արդեն տեղափոխել էին հիվանդանոց։ Երեխաներին տարել են տատիկի մոտ, նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանք չեն տուժել»,- նշեց Գևորգի ընկերը։