ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Կոտայքում. Կարենի վիճակը ծանր է /վիդեո/ֆոտո/
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Մեր թղթակցի փոխանցմամբ` դեպքը պատահել է Բյուեղավանում: Զինված երիտասարդները «ռազբոյի» նպատակով մտել են Բյուրեղավանի տներից մեկը: Երեք զինված տղամարդ փորձել են բացել տներից մեկի դուռը: Սակայն տանտիրուհին տանն է եղել ու զանգահարել է ամուսնուն և ոստիկանություն:Ամուսինը արագ տուն է հասել ու տեսել երեք տղամարդկանց:Հնչել է կրակոց և ավազակային հարձակման մեջ կասկածվողներից՝ 42 ամյա Կարեն Առաքելյանը կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Առաքելյանը այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:Նրա վիճակը նախնական տեղեկությունների համաձայն` գնահատվում է ծանր:
Նախնական տեղեկության համաձայն կրակել է տանտերը:
Տեսանյութը մեզ տրամադրել են «Աբովյան» հեռուստաընկերության մեր գործընկերները: