13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, փոխանցում են ԶԼՄ-ները:

«Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։»,- նշված է տեքստում։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն է, որի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել։ Կիրանցում ապրիլին նկատել էին առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ ոստիկանների և
քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնել, որ ադրբեջանցիներ են, որոշները՝ որ հայ քարտեզագիրներն են։ Ավելի ուշ պարվեց, թե ովքեր էին մեքենայի մեջ։ Նրանցից մեկն էլ՝ Սերգեյ Պետրոսյանն էր։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ