08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կատաղի մարտերը շարունակվում են /Տեսանյութ/

Գազայի հյուսիսում շարունակում է մոլեգնել իսրայելական բանակի դեմ պատերազմը:

Պաղեստինյան խմբավորումները չեն հանձնվում, ավելին, նրանք թիրախավորում են իսրայելական ներխուժող զորքերը փոքր զինատեսակներով և հրթիռային հարվածներով:

Զինամթերքի բացակայության արդյունքում նրանք անցել են ինքնաշեն պայթուցիկների:

Միջազգային փրկարար կոմիտեն ասում է, որ «ճգնաժամի մասշտաբները Պաղեստինում հակասում են երևակայությանը», քանի որ իսրայելական ցամաքային զորքերը ներխուժում են Ռաֆահ

և զանգվածային տեղահանումների արդյունքում մարդիկ հումանիտար օգնության սուր կարիք ունեն:

Իսրայելի ռազմական կաբինետում տարաձայնության պատճառ դարձավ, երբ պաշտպանության նախարար Գալանտը վիճարկեց  վարչապետ Նեթանյահուի չճշտված ծրագրերը

հետպատերազմյան Գազայի վերաբերյալ:

Եգիպտոսի և Իսրայելի միջև լարվածությունը շարունակում է սրվել, քանի որ  Կահիրեն Ռաֆահի վրա հարձակման պատճառով մտածում է հարաբերությունների վատթարացման մասին :

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 35.233, վիրավորվել՝ 79.141 մարդ։

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումներից մահացածների վերանայված թիվը հասնում է 1139-ի, տասնյակները դեռ գերի են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ