24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում։

Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան:

Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը.

«…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» :

Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից :

Եկեղեցին միանավ կառույց է, միակ մուտքը հարավային կողմից է :

Ներքուստ այն միանավ, թաղակապ կառույց է ավանդատներով :

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:

2013 թվականին այն վերանորոգվել է Ստեփանակերտի բնակիչ Կոմիտաս Կարապետյանի աջակցությամբ :

Վերանորոգման ժամանակ եկեղեցին ամբողջությամբ երեսպատվել է սպիտակ կրաքարով, ինչի հետևանքով փոխվել է նրա արտաքին տեսքը:

Տանիքին կառուցվել է փոքրիկ զանգակատուն:

Եկեղեցու արևմտյան ճակատը ձևավորվել է որմնասյուներով և որմնակամարներով:

Եկեղեցու բակի տարածքում 2017 տեղադրվել է խաչքար, որի հեղինակը խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանն է:

Սկզբնաղբյուրը՝ monumentwatch.org

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ