17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրթիռային հարձակման հետևանքով երեք իսրայելացի զինվոր է զոհվել /Տեսանյութ/

Իսրայելը փակել է Գազա տանող Քերեմ Շալոմ մարդասիրական անցումը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել գոտու ներսից:

Իսրայելը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել են իր 3 զինվորները, վիրավորվել ևս մի քանիսը:

Նշենք, որ Քերեմ Շալոմ մարդասիրական միջանցքը  դրսից Գազա բերվող  օգնության, ներառյալ սննդի և բժշկական պարագաների, մի քանի ուղիներից մեկն է:

Եգիպտոսում միջնորդները երկօրյա բանակցություններ են վարել՝ նպատակ ունենալով հասնել Գազայում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման պայմանավորվածության:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 34,600 պաղեստինցի է սպանվել, ավելի քան 77,900-ը վիրավորվել է:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ