21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ասրունց կամուրջը

Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝

Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք:

2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։

Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ գրավոր աղբյուրներում վերջինիս մասին որևէ հիշատակում չկա։

Կամուրջը միաթռիչք է: Կառուցված է կոպտատաշ կրաքարով՝ կրաշաղախի կիրառմամբ։ Եզրային քարերը սրբատաշ են, իսկ երթևեկելի մասը՝ սալապատ:

Թռիչքի բարձրությունը՝ մոտ 4 մետր է, երկարությունը՝ 7 մետր ։

2020 թվականի պատերազմից առաջ և հետո հուշարձանն ամբողջությամբ կանգուն է եղել։

Գործածվել է գյուղամիջյան ճանապարհի համապատասխան հատվածում։ 2023 թվականի ռազմական ագրեսիայի ընթացքում

և դրանից հետո հուշարձանի հնարավոր վնասի մասին տեղեկություններ չկան:

Սկզբնաղբյուրը՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ