ՀՕՖ-ը վերանորոգել է Տավուշի մարզի Չինչին գյուղի մանկապարտեզը
Այսօրվանից Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի երեխաները հիմնովին վերանորոգված մանկապարտեզեն հաճախելու:
Մանկապարտեզի ավելի քան 60 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունըվերանորոգվել ու կահավորվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատությանհաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ:
«Մենք հպարտությամբ ենք օգնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահգյուղերին ու Չինչինի մանկապարտեզը գալիս է լրացնելու մեր մյուս ձեռքբերումները: 2014-ին մենք 5բացօթյա մարզահրապարակ ենք կառուցել ու 2 մարզադահլիճ վերանորոգել ծրագրում ընդգրկվածհամայնքների դպրոցների աշակերտների համար»,- Չինչինի մանկապարտեզի բացմանն ասել է ՀՕՖ-իԲերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:
«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազամբաղադրիչ ծրագիրը մեծ ուշադրություն էդարձնում Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսականզարգացմանը, այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրիհովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
«Մեր մանկապարտեզին արված այս նվերը շատ բան է դեպի լավը փոխելու մեր կյանքում: Չինչինումերեխաներ կային, որոնք մանկապարտեզ չէին հաճախում հենց վատ պայմանների պատճառով, իսկ հիմամենք արդեն 20 երեխա ունենք նախկին 14-ի փոխարեն»,- բացման արարողությանն ուրախությամբ նշել էՉինչինի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը:
Ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել նաեւ Չինչինի միջնակարգ դպրոցը, որի մարզադահլիճնու բացօթյա մարզահրապարակը վերանորոգվել ու սպորտային գույքով են համալրվել անցած տարի, իսկայս տարի գարնան սկզբին ավարտվել է դպրոցի արհեստների սենյակի վերանորոգումն ու կահավորումը,ինչի շնորհիվ դպրոցականները ավելի հարմարավետ պայմաններում կանցկացնեն տեխնոլոգիայիդասաժամերը, կզբաղվեն կարուձեւով եւ փայտամշակմամբ: