15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրատապ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում:

Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում սահմանազատման տարբերակին:

Ակցիայի մասնակիցները «Փաստինֆո»-ին իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ նման սահմանազատման բացատրությունները կրկին խաբկանք են, իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում, ավելին՝ վտանգվում է երկիրը։

Հավաքի նախաձեռնությունը սահմանամերձ գյուղերի երիտասարդներինն է։ Ասում են՝ մարդիկ գալիս, միանում են, երեկոյան են իմացել , լսել, կարդացել ու իրար փոխանցել։

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ