20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 785 /Տեսանյութ/

Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանում՝ առաջնագծի մոտ  ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել երկու մարդ։

Դնեպրոպետրովսկի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման պատճառով նույնպես վիրավորներ կան:

Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի:

Եվս 78 մարդ վիրավորվել է չորեքշաբթի օրը երեք հրթիռների հարվածից քաղաքի կենտրոնի վրա։

Միաժամանակ  Լեհաստանում ձերբակալվել է ՌԴ ռազմական հետախուզության հետ համագործակցող և ենթադրաբար Զելենսկու մահափորձը կազմակերպող տղամարդ:

Լեհ դատախազների փոխանցմամբ՝  մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ