Իսրայելական վենդետտա /Տեսանյութ/
Իսրայելի կողմից օկուպացված արևմտյան ափում մի խումբ իսրայելցի վերաբնակիչներ հարձակվել են պաղեստինյան գյուղի վրա:
Երեք իսրայելցի զինվորների հետ դիմակավորված տղամարդը հրկիզել է ավտոտնակում կայանված պաղեստինցու մեքենան:
Իսրայելցի վերաբնակիչները վրեժ են լուծում այն բանից հետո, երբ 14-ամյա հովիվ Բենյամին Ահիմեյրը անհետացավ:
BBC-ի փոխանցմամբ՝ միայն վերջին չորս օրվա ընթացքում իսրայելցի վերաբնակիչները չորս պաղեստինցիներ են սպանել:
Ուրբաթ օրը անհետացած անչափահասը գնացել էր Ռամալլահի շրջանում գտնվող պաղեստինյան Մուղեյիր գյուղ, որտեղ ոչխարների հոտն էր գտնվում:
Նրա մարմինը հայտնաբերվել է մեկ օր անց, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ նա սպանվել է «ահաբեկչական հարձակման արդյունքում»:
Տղայի որոնումների ընթացքում տասնյակ վերաբնակիչներ, որոնցից մի քանիսը զինված, արշավել են Մուղայրը:
Նրանք այրել են տներ և մեքենաներ, ինչպես նաև սպանել են 25-ամյա երիտասարդին:
Մանրամասները՝ կից տեսանյութում: