24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկեղեցում հոգևորականների են դանակահարել ուղիղ եթերում /Տեսանյութ/

Ավստրալիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը Սիդնեյի եկեղեցում տեղի ունեցած դանակահարությունը կրոնական դրդապատճառներով «ահաբեկչական գործողություն» է հայտարարել:

16-ամյա տղան ձերբակալվել է այն բանից հետո, երբ ասորական ուղղափառ եկեղեցում պատարագի ժամանակ դանակով հարձակվել  և հարվածներ է հասցրել  եպիսկոպոսի, քահանայի

և եկեղեցի այցելողների վրա։

Առնվազն չորս մարդ ստացել է «կյանքի համար վտանգ չսպառնացող» վնասվածքներ, հայտնում է ոստիկանությունը։

Հարձակվողը նույնպես վիրավորվել է։

Միջադեպը նկարահանվել է եկեղեցու ուղիղ հեռարձակմամբ և անկարգություններ է առաջացրել Ուեյքլի արվարձանում:

Երեքշաբթի առավոտյան լրատվամիջոցների հետ զրույցում Նոր Հարավային Ուելսի (NSW) ոստիկանության հանձնակատար Կարեն Ուեբն ասաց, որ եպիսկոպոսն ու քահանան

վիրահատվում են և «բարեբախտաբար նրանք ողջ են»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ