27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թրամփի դատավարությանը երդվյալ ատենակալները ինքնաբացարկ հայտնեցին /Տեսանյութ/

Դոնալդ Թրամփի աննախադեպ քրեական դատավարությունը սկսելուց հետո տասնյակ երդվյալ ատենակալներ հաշված րոպեների ընթացքում բացարկ են հայտնել՝

պնդելով, որ իրենք չեն կարող անաչառորեն դատել:

Հիշեցնենք, որ Մանհեթենի շրջանային դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահին:

Դատախազությունը պնդում է, որ պարոն Թրամփը հանձնարարել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենին վճարել պոռնոաստղ Դենիելսին $130,000 (104,000 ֆունտ ստեռլինգ)՝

իրենց սեռական հարաբերության մասին նրա լռության դիմաց :

Նախկին նախագահը հերքում է այդ ամենը:

96 երդվյալ ատենակալներից 60-ը Նյու Յորքի դատարանում շտապեցին ասել, որ իրենք չեն կարող անաչառ լինել:

Մնացածներից այնուհետև մանրամասն ճշտեցին լուրեր կարդալու նրանց սովորությունները, արդյոք նրանք մասնակցել են Թրամփի որևէ հանրահավաքի կամ կարդացել են նախկին նախագահի գրքերից որևէ մեկը:

Որոշում կայացնելու համար դատավորը նիստ է նշանակել ապրիլի 24-ին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ