20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ջրհեղեղի պատճառով 33 մարդ է զոհվել. /Տեսանյութ/

Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով սկսվել են հեղեղումներ, որի պատճառով 33 մարդ է զոհվել և   27-ը վիրավորվել:

Իշխանությունները հայտնում են, որ զոհերի մեծ մասը տանիքի փլուզումից են մահացել:

Մոտ 600 տուն վնասվել կամ ավերվել է, 200 գլուխ անասուն սատկել է, մոտ 600 կմ (370 մղոն) ճանապարհ է ավերվել, և մոտ 800 հեկտար (1975 ակր) գյուղատնտեսական հողատարածք

«հեղեղվել է»:

Երկրի 34 գավառներից 20-ը տուժել են հորդառատ անձրևներից, որոնք հաջորդել են անսովոր չոր ձմեռային սեզոնին:

Aljazeera-յի փոխանցմամբ՝ արևմտյան Ֆարահը, Հերաթը, հարավային Զաբուլը և Քանդահարը ամենաշատ վնասներ կրած նահանգներից են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ