21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր կսկսվի նախկին նախագահի դատավարությունը. /Տեսանյութ/

Դոնալդ Թրամփը այսօր ոտք կդնի Նյու Յորքի դատարանի շենք և կդառնա ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ով դատարանի առջեւ կկանգնի որպես մեղադրյալ քրեական գործով։

Հիեցնենք, որ նա մեղադրվում է իր բիզնես փաստաթղթերը կեղծելու մեջ՝ քողարկելու համար 2016 թվականի ընտրություններից անմիջապես առաջ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին

վճարած գումարը:

77-ամյա պարոն Թրամփին մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում, սակայն նա կարող է խուսափել բանտարկությունից և փոխարենը տուգանվել։

Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Նշենք, որ պարոն Թրամփի պատմական դատավարությունը տեղի կունենա նրա նախագահական արշավի ֆոնին, և, ի վերջո, կարող ենք տեսնել, որ հանրապետականների ենթադրյալ թեկնածուն

կդառնա դատապարտված հանցագործ՝ նոյեմբերին ընտրողների քվեարկության գնալուց ամիսներ առաջ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ