22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես շփվում էի հոգիների հետ ու քիչ մնաց` մեռնեմ. հայտնի դերասանուհու բացահայտումը

 «Ես շատ զղջացի, որ նման մեղք եմ գործել` անհանգստացրել եմ մահացածների հոգիներին»,- պատմել է հայտնի դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը: 76-ամյա դերասանուհին պատմել է, որ իր դատարկ հետաքրքրասիրության պատճառով քիչ է մնացել` մահանա, գրում է Taini-zvezd-ը:

Հոգիներին կանչելու սեանսը, պատմել է դերասանուհին, եղել է բոլոր կանոններով` մութ սենյակ, մոմեր, կախարդական շրջան… Ֆրեյնդլիխը ապշած հետեւել է, թե ինչպես է կին-մեդիումը շարժում թել ու ասեղը ու ցույց տալիս տառերը: Այդ տարբերակով դերասանուհուն հաջողվել է «զրուցել» իր սիրելի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովի հոգու հետ:

«Նա ասաց, որ գալիս է իմ ներկայացումներին, իբր նստում է 9-րդ շարքում: Հետո ես պարզեցի, որ նա կենդանության օրոք իրոք նստել է 9-րդ շարքում»,- պատմում է դերասանուհին:

Այդ սեանսներից հետո Ֆրեյնդլիխը ծանր հիվանդացել է: Նա բառացիորեն հայտնվել է կյանքի ու մահվան մեջտեղում: Դերասանուհին հազիվ էր ոտքի կանգնել, երբ մեկ այլ ծանր հարված ստացավ` նրա տունը թալանել էին:

«Ես հասկացա, որ այս ամենը զգուշացում է: Չի կարելի խաղ անել այլ աշխարհի հետ, դա մահացու վտանգավոր է»,- ասում է դերասանուհին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ