22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հադրութի Օխտը կռան աղբյուրը

Կառուցվել է 1900 թվականին, անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի տասը։

2020 թ․ պատերազմի հետևանքով Հադրութ քաղաքը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։

Գտնվում է Հադրութ քաղաքի հարավային մասում՝ Հադրութի Երե բազար թաղամասում, որի այս հատվածը կոչվում է աղբյուրի անունով։

Աղբյուրը գտնվում է Հադրութ քաղաքի հին հատվածում՝ Երե բազար (Վերին շուկա) կոչվող թաղամասում։

Ըստ շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1900 թվականին․

«Շինեցին աղբիւրս  Հատրութայ հասարա|կութիւնը, Վարպետն էր  Օհանջան Սափարեանն, 1900 ամի»։

Աղբյուրն իր անվանումն ստացել է յոթ ծորակներից։

Աղբյուրն ունի քառանկյուն հատակագիծ, որի երեք՝ հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերում պատ է շարված։

Արևմտյան պատը կենտրոնականն է, որից բխում են աղբյուրի յոթ ծորակները։

Նույն պատի կենտրոնում է ագուցված նաև աղբյուրի շինարարական արձանագրությունը կրող քարը, իսկ ստորին հատվածում՝ պատի ողջ երկայնքով,

երկարաձիգ ուղղանկյուն նավն է։

Վերջինիս, որպես շարունակություն, ավելի նեղ մի նավ էլ ավելացված է հարավային պատի ստորին հատվածում։

Աղբյուրի երեք պատերի միջև ընկած ողջ տարածքը սալապատված է տեղական կիսամշակ քարերով։

Աղբյուրն անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը։

Հետպատերազմյան և ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պատերի հիմնական շարվածքն իրականացված է տեղական դեղնավուն կիսամշակ և անմշակ կրաքարով, գետաքարով և կրաշաղախով,

պատերի և նավի եզրաքարերը, յոթ ծորակների շրջանակ քարերը մշակված են:

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ