09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահաբեկիչները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ. /Տեսանյութ/

ՌԴ իրավապահ մարմինները հայտնում են , որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն իրականացրած չորս տղամարդիկ եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։

Հետագա փորձաքննությունը կպարզի, թե ինչ թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր են նրանք օգտագործել:

Աղբյուրը չի բացառել, որ նրանք ապօրինի նյութեր են օգտագործել ոչ միայն ահաբեկչության օրը։

Ձերբակալվածներից մեկը հարցաքննության ժամանակ ասել է, որ «առանց անուն-ազգանունի» մի մարդ Telegram-ի միջոցով կապվել է իր հետ՝ ներկայանալով որպես «քարոզիչի օգնական»

և առաջարկել 500 հազար ռուբլի «մարդկանց սպանելու համար՝ անկախ նրանից, թե այդ մարդիկ ով են»:

Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում սպանվել է 143 հոգի:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ