23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հարց քահանային. Ինչու է «Կյանքի խոսք» եկեղեցին համարվում աղանդ.

Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում

«Կյանքի խոսք» աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց:

Նրանք մերժում են Մյուռոնը:

Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ:

Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները:

Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանդույթը:

«Կյանքի խոսք» աղանդը համարվում է տոտալիտար,

այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն,

որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը:

Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում,

ինչ հայ եկեղեցին:

Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն:

Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց.

«Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ»,

թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի:

Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում,

ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց:

Ուրեմն հարց տանք.

«Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում,

ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին»:

Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում.

«Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք»:

Մարդիկ զարմանում են.

Մի՞թե Ս. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր,

սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը:

Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ

չի ուզում իմանալ պատմությունը:

Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին

մեղքերին թողություն տալու, բժշկելու և մկրտելու:

Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ

և միայն առաքյալներին:

Ավետարանում չկա ոչ մի դեպք, երբ մարդը դառնում է քարոզիչ կամ հովիվ`

առանց ձեռնադրության:

Քրիստոս իր աշակերտներին ձեռնադրեց,

աշակերտներն էլ իրենց հերթին ձեռնադրեցին սարկավագների, երեցների ու հովիվների:

Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին,

այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը:

Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:

Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ

ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր

և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ

Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից:

Բոլոր աղանդների հիմնադիրները «տեսիլքով» են ստանում իրենց «կոչումն» ու «իշխանություն»

ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես

ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել,

ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը:

Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու:

Ասում են` մենք ընդունում ենք Ս. Երրորդությունը:

Սատանան էլ է ընդունում Ս. Երրորդությունը, նա գիտի, որ այն կա, հետո՞ ինչ:

Ասել, թե ես ընդունում եմ Ս. Երրորդությունը, նշանակում է ոչինչ չասել,

քանի որ այսքանը բավական չէ:

Ս. Երրոդությունը ոչ թե պետք է ընդունել, այլ դավանել, ճանաչել ըստ Ս. Գրքի հայտնությունների,

այլ ոչ թե սեփական «հայտնությունը» հորինել, ինչպես անում են «Կյանքի խոսք» աղանդում:

Խոսքը լեզվախոսության մասին է, ինչն ամբողջությամբ հակառակ է

Ավետարանական ուսուցումներին և ուղղափառ դավանանքին:

Ավետարանն ասում է, որ Աստված Ինքն է տալիս շնորհներ, այնպիսի շնորհներ,

ինչպիսիք Ինքն է կամենում, սակայն «Կյանքի խոսքի» հետևորդները անպայման Աստծո առաջ
պայման են դնում, թե ինձ լեզուներով խոսելու շնորհը տուր, քանի որ ըստ իրենց,

եթե դու լեզուներ չես խոսում, ապա Ս. Հոգի չունես:

Սա էլ լուրջ հիմք է ասելու, որ Ս. Երրորդությունը ընդունում են այնպես, ինչպես իրենց է հարմար,

այլ կերպ` ինչպես սատանան է ընդունում:

Ի դեպ, «Կյանքի խոսք» աղանդը հայտարարում է, որ գործում է բաց ու թափանցիկ,

սակայն իրենց եթերներին հետևելով երբեք չես տեսնի,

թե ինչպես են էքստազի մեջ ընկած լեզվախոսությամբ բարբաջում,

սա թաքցնում են հասարակությունից:

Մերժում են սրբազան ավանդույթը, ինչի մասին վկայում է Պողոս առաքյալը, ասելով,

որ ավանդույթը սուրբ պահեք:

Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար,

որ իրականում «Կյանքի խոսքը» տարբեր է Հայ եկեղեցուց և այդ տարբերության արդյունքում

համարվում է աղանդ, այսինքն՝ շեղված ճշմարիտ ուղղուց:

Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է:

Եկեղեցին հաստատեց Քրիստոս և Իր առաքյալները շարունակեցին այդ

նվիրական առաքելությունը:

«Կյանքի խոսք» աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ:

Ո՞վ է ստեղծել այդ «եկեղեցին»… Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ,

սովորական մարդի՞կ. այո:

Եթե այդպես է, եկեք վաղը ես և դուք մի եկեղեցի «բացենք», նույն Աստվածաշնչով, դավանանքով,

Ս. Երրորդության «հավատքով», ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել:

Ասել, որ ես Ս. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն,

դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ,

բնականաբար` ոչ. դա շատ միամիտ է ասված:

Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը,

եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս է հաստատել, Սրբազան ավանդույթը,

որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել:

Պարզապես աղանդներում հեշտ է փրկվել.

«ընդունիր Քրիստոսին քեզ փրկիչ, դու արդեն սուրբ ես» Սա է, որ հակասում է Ավետարանին,

իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի դժվար ճանապարհ է առաջարկում

(անկեղծ ու գիտակցված ապաշխարություն, զղջում, խոստովանություն, պահեցողություն,

աղոթք և այս ամենով լուսավորված ու իմաստավորված քրիստոնեական կենցաղ),

որը գուցե ամեն մարդու համար չէ, «կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ»

(Մատթ. 20:16):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ