12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մի վախեցեք.

«Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով»: (Եսայի 41.10)

Աստվածաշնչում «Մի՛ վախեցեք» հրամայականը հանդիպում է 365 անգամ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հիշեցում։

Աստված ցանկանում է, որ քրիստոնյաներս ապրենք մեր կյանքի ամեն օրը խաղաղության մեջ՝ առանց վախի և տագնապի։

Սրանք լոկ քաջալերանքի խոսքեր չեն, այլ մեր կյանքի մեջ Իր մշտական և սիրառատ ներկայության խոստումն է.

«Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը,

ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով»:

Վախը և տագնապը հաղթահարելու բանալի Աստծո հենց այս խոստումներն են.

— Ես եմ քո Աստվածը,

— Ես քեզ հետ եմ,

― Ես պիտի զորացնեմ քեզ,

— Ես պիտի օգնեմ քեզ,

― Ես պիտի պահպանեմ քեզ:

Ուրեմն, հավատանք ու վստահենք մեր Տեր Աստծուն և «մեր բոլոր հոգսերը նրա վրայ գցենք, որովհետև նա է, որ հոգում է մեր մասին» (Ա. Պետրոս 5.7):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ