22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ն կարծես թե մոռացել է Ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքները. մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա

Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Այս բացահայտ շանտաժը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ։ «Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ալիևը։ Նշենք, որ լկտի հայտարարությունն արվել է չորս հայ զինծառայողների կյանք խլած հերթական ագրեսիայի հաջորդ օրը։

«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները»,- միանշանակ շարունակել է Ալիևը։ «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- ընդգծել է Ալիևը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքը իբր «պատմական ադրբեջանական հողեր» են, ուստի Ալիևի հավաստիացումները, որ «մենք հավակնություններ չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ» դատարկ արտահայտություն են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ