10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԹՍ-ի հարվածից սպանվել է հրամանատարը. /Տեսանյութ/

Բաղդադում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորման բարձրաստիճան հրամանատարը:

Քաթայբ Հեզբոլլահի առաջնորդը և նրա երկու թիկնապահները մեքենայում են եղել, երբ այն հարձակման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաքի արևելքում:

Նրանք երեքն էլ մահացել են։

Պենտագոնը հայտարարել է, որ հրամանատարը պատասխանատու է տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա հարձակումներ կազմակերպելու համար:

Չորեքշաբթի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել Բաղդադի Մաշթալ թաղամասում, որի արդյունքում մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել:

Դա ճշգրիտ հարված էր շարժվող մեքենային բանուկ փողոցում, և մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի:

Զոհերից մեկի ինքնությունը պարզվել է Աբու Բաքիր ալ-Սաադիի՝ Քաթայբ Հեզբոլլահի բարձրաստիճան հրամանատարներից:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ