20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետի կողմնակիցներին ձերբակալել են. /Տեսանյութ/

Այսօր Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցներին ցրելու համար:

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել հարավային Կարաչի քաղաքում:

Հիշեցնենք, որ 2 շաբաթ հետո տեղի են ունենալու ազգային խորհրդարանական ընտրությունները:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Խանին արգելվել է առաջադրվել քրեական դատվածության պատճառով:

Ցույցի ժամանակ 20-ից 30 մարդ է ձերբակալվել:

Ոստիկանությունը հայտնել է, որ Խանի քաղաքական կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամներ ձերբակալվել են սպաների վրա հարձակվելու և ճանապարհ փակելու համար:

Բախումների արդյունքում վիրավորվել են ոստիկաններ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ