25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերիների ծնողները ներխուժեցին խորհրդարան. /Տեսանյութ/

The Times of Israel –ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահված Իսրայելի քաղաքացիների հարազատները ներխուժել են Իսրայելի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նիստ:

Ցուցարարները Կնեսետում պահանջում էին ազատ արձակել պատանդներին։

«Դուք չեք կարող այստեղ նստել, քանի դեռ մեր երեխաները մահանում են», – բղավում էին նրանք՝ պատգամավորներին կոչ անելով փրկագին վճարել պատանդների համար։

Ցուցարարներն առաջարկել են նաեւ ցրել կառավարությունը, ինչի արդյունքում հանդիպում է կայացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանեցին ավելի քան 1200 մարդու և պատանդ վերցրեցին մոտ 240-ի։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ