24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հրդեհ «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կազանի կենտրոնում գտնվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է LifeNews-ը:

Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնում տեղակայված սրճարանում եւ տարածվել ողջ տարածքով մեկ: Հրդեհի պահին առեւտրի կենտրոնում մոտ 200 մարդ է գտնվել:

Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող էր կազմակերպված լինել, քանի որ առեւտրի կենտրոնի սեփականատերը մեծ պարտքեր ուներ կուտակած: Բացի այդ, «Ադմիրալ»-ի տնօրեն Հուսեյն Գախրամանովն ասել է, որ ինքը արդեն մեկ տարի է` անհայտ անձանցից սպառնալիքներ է ստանում: Մասնավորապես նրան սպառնացել են, որ կայրեն նրա առեւտրի կենտրոնը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ