02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնդկաստանի զինված ուժերը նոր ինքնաձիգ ունեն. /Տեսանյութ/

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։

indiatoday-ի փոխանցմամբ՝ զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը։

7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։

Ugram-ն ունի մինչեւ 500 մետր կրակային արդյունավետ հեռավորություն, 20 փամփուշտի զինապաշար եւ կրակը վարում է ինչպես կրակահերթով, այնպես էլ մեկական ռեժիմով։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ