25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2023թ. բացահայտված գիտական հայտնագործություններ

«Science and Life» ամսագիրը հրապարակել է «Տարօրինակ գիտություն – 2023» ցանկը, ուր տեղ են գտել իսկապես տարօրինակ բացահայտումներ

1.Բույսերը կարող են խոսել

Թել Ավիվի համալսարանի աշխատակիցները չափազանց տարօրինակ փորձ են անցկացրել՝ նրանք որոշել են պարզել՝ արդյո՞ք, բույսերը ինչ-որ հնչյուններ են արձակում։

Լոլիկի և ծխախոտի բույսերը տեղադրեցին միկրոֆոններով ձայնամեկուսիչ տուփի մեջ։

Միկրոֆոնները որսացին ուլտրաձայնային ճրթոցներ, որոնք այլ տեղից չէին կարող գալ, բացի բույսերից:

Բույսերի ուլտրաձայները վաղուց են գրանցվում:

Կան մի շարք հետազոտություններ, որոնցում սենսորներ են ամրացվել բույսերին, և դրանք փոքր թրթռումներ են որսացել, որոնք կարող են ուլտրաձայն առաջացնել:

Հիմա գաղափարն այլ էր՝ պարզել՝ արդյո՞ք բույսերը ունակ են «ուլտրաձայն» արձակել օդում, ի վիճակի՞ են ձայներ հանել, որոնք կարելի է լսել իրենցից հեռավորության վրա։

Հետազոտության արդյունքները դրական են եղել և ապացուցվել է, որ բույսերը կարող են խոսել

2. Կենդանիները մթության մեջ կարող են լուսարձակել

Կերտինի համալսարանի աշխատակիցներն այցելել են թանգարաններ, որպեսզի պարզեն, թե կենդանիների քանի տեսակ կարող է լույս տալ մթության մեջ:

Պարզվել է, որ կա 125 տեսակ։

Խոսքը ֆլուորեսցենցիայի մասին է, երբ ինչ-որ նյութ կլանում է ընկնող լույսի էներգիան, որպեսզի հետո արձակի իր սեփական լույսը, բայց արդեն ալիքի ավելի մեծ երկարությամբ։

Ֆլուորեսցենցիան տարածված է կենդանիների շրջանում, սակայն կարծում էին, որ հատկապես գազանները զրկված են այդ ունակությունից:

Պարզվել է, որ բոլորովին էլ այդպես չէ.

Շատ-շատերն են լույս տալիս՝ սկսած բադակտուցից և եքիդնայից մինչև չղջիկներ, զեբրեր և ընտանի կատուներ. կաթնասունների բոլոր շարքերում կարելի է գտնել լուսարձակող մեկին:

3. Երիտասարդ մայրերը հակված են պարեյդոլիայի

Պարեյդոլիան այն է, երբ դեմք ես տեսնում այնտեղ, որտեղ այն չկա:

Մամուռի ընձյուղներ քարի վրա, մուրաբա հացի վրա կամ տան պատուհանները հանկարծ պարզվում է, որ աչքեր, քիթ, բերան, ականջներ են, և ահա մեր առջև մարդկային դեմք է:

Իրականում երևակայական պատկերն անպայման չէ, որ դեմք լինի, ավելի բարդ բաներ կարող են պատահել, օրինակ, երբ վիշապներ են հայտնվում ամպերի մեջ, իսկ կերակուրի ափսեի մեջ հայտնվոմ են կրոնական թեմաներ. բայց սովորաբար դրանք, այնուամենայնիվ, դեմքեր են:

Անցյալ տարի գրել էինք, որ ամենից հաճախ երևակայական դեմքերը պատկանում են տղամարդկանց։

Biology Letters-ի նոր աշխատության մեջ անցյալ տարվա հոդվածի հեղինակներից մեկը Քվինսլենդի համալսարանի գործընկերների հետ հայտնում է, որ պարեյդոլիայի հակումը մեծանում է երիտասարդ մայրերի մոտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ