18 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել` 14 ժամ մնալով գետն ընկած մեքենայում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/29340360_1_1426075191.jpg)
Ամերիկայի Յուտա նահանգում 1.5 տարեկան աղջնակը հրաշքով ողջ է մնացել ավտովթարից հետո: Մեքենան, որում եղել են երեխան եւ նրա մայրը, ընկել է գետը: Փոքրիկի մանկական բազկաթոռը ամրացված է եղել վարորդի հետեւում, եւ այդ հատվածը երջանիկ պատահականությամբ` մնացել է ջրից դուրս, ինչն էլ օգնել է փոքրիկին ողջ մնալ:
Երեխայի մայրը տեղում մահացել է, իսկ աղջնակը 14 ժամ շարունակ մնացել է գլխիվայր շրջված, սակայն բարեբախտաբար չի վնասվել: Երեխային հայտնաբերել է տեղացի մի ձկնորս եւ անմիջապես ոստիկանություն է կանչել: