24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրբ Ծննդյան պահք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին նախորդում է շաբաթապահքը, որը, ինչպես մյուս պահքերը, ունի իր բարեկենդանը:

Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Դեկտեմբերի 29-ը Սուրբ Ծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, երբ տրվում է Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը.

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:

Հնում մեր բարեպաշտ նախնիները սրբորեն պահել են Սուրբ Ծննդյան պահքը՝ այն ամենևին չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդ օրերին:

Սակայն խորհրդային աստվածմերժության տարիներին ամեն ինչ արվեց՝ մարդկանց ուշադրությունը հոգևորից դեպի մարմնավորն ու ժամանակավորը շեղելու համար.

ամանորյա խրախճանքներն ու գինարբուքները ստվերեցին սուրբծննդյան գեղեցիկ ավանդույթներն ու ժողովրդական սովորույթները:

Բայց այսօր էլ, ինչպես դարեր առաջ և դարեր շարունակ, Մայր Եկեղեցին իր բարեպաշտ զավակներին հորդորում է պահեցողությամբ, ինքնաքննությամբ և անկեղծ ապաշխարությամբ պատրաստվել դիմավորել մեզ համար մարդացած Աստծո անքննելի Սուրբ Ծնունդը:

Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, և պատշաճ է, որ քրիստոնյան աղոթքով սկսի տերունապարգև նոր տարին:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը տոնում ենք ութ օր շարունակ՝ մինչև հունվարի 13-ը՝ Տիրոջ Անվանակոչության տոնի օրը:

Այդ օրերին մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ