23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոց

Սկզբնավորվել է առնվազն 11-րդ դարում և գործել մինչև 17-րդ դարը։

Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 2022 թ․ մարտի 24-ից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։

Գտնվում է Խրամորթ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Քարագլուխ գյուղատեղիից՝ մոտ 0,5 կմ հարավ-արևելք։

Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։

Գերեզմանոցը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Կուճիր շալ կոչվող տեղանքի անտառածածկ հատվածում։

Այն չի գործել առնվազն 18-րդ դարից, որի պատճառով անտառը կլանել է հուշարձանախմբի մի մասը։

Հողի երեսին երևում են առնվազն երեք տասնյակի հասնող տապանաքարեր և խաչքարեր, որոնք վերաբերում են 11-17-րդ դարերին։

Քարագլուխ գյուղը հետագայում մտել է Խաչեն գավառի, իսկ ավելի ուշ՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։

Հյուսիսից և հարավից շրջապատված է լեռներով, մուտքը միայն արևելյան և արևմտյան կողմերից է։

Բնակիչների մի մասը բնիկ է, մյուս մասն էլ այստեղ է տեղափոխվել Սյունիքի Արավուս (Արևիս), Դարբաս (Դարապաս) գյուղերից և Բարգուշատից։

Եղել է Գանձասարի վանքապատկան գյուղերից մեկը։

Գյուղի Շիկաքար բերդը պատմական տարբեր հանգրվաններում կարևոր ու նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։

1981 թվականից անբնակ է։

Քարագլխի Կուճիր շալ կոչվող տարածքի գերեզմանատան շուրջ երեք տասնյակի հասնող մահարձանների մի մասը խաչքարեր են, մյուսները՝ ուղղանկյունաձև, օրորոցաձև տապանաքարեր և սալատապաններ։

Հուշարձանախումբը հայտնաբերվելուց ամիսներ անց տարածքը բռնազավթվել է ադրբեջանական զինուժի կողմից, և ուսումնասիրությունները անավարտ են մնացել։

Հուշարձանախումբը հանգամանորեն ուսումնասիրված չէ․ այն նորահայտ է։

Տարածքում կան հողմահարված և անընթեռնելի արձանագրություններ, ինչպես նաև արձանագրություն չպարունակող խաչքարեր և տապանաքարեր, որոնք ոճական ու գեղարվեստական առումով վերաբերում են 11-17-րդ դարերին։

Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։

Դաշտային ուսումնասիրությունները կատարվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ