06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Նոր օրենքով կգաղտնազերծվեն նախկին գրառումները /Տեսանյութ/

Space.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որը պահանջում է կառավարությանը գաղտնազերծել ՉԹՕ-ի վերաբերյալ գրառումները:

Համաձայն 2024 ֆինանսական տարվա «Պաշտպանության ազգային թույլտվության մասին» օրենքի նոր դրույթների՝ օրենք, որը ֆինանսավորում է ԱՄՆ ԶՈՒ-ն, և դրա հետ կապված գործունեությունը, ԱՄՆ ազգային արխիվը պետք է հրապարակման համար հավաքի բոլոր փաստաթղթերը, որոնք «վերաբերում են չբացահայտված անոմալ երևույթներին, անհայտ ծագման տեխնոլոգիաներին և ոչ մարդկային բանականությանը»։

Արձանագրությունները պետք է հրապարակվեն դրանց ստեղծվելուց 25 տարի անց, եթե միայն ԱՄՆ նախագահը չի հրահանգել, որ դրանք մնան գաղտնի, իսկ ավելի նոր գրառումները կարող են ավելի շուտ հրապարակվել, եթե դրանք ստեղծող գործակալությունը դա թույլ տա:

Նշենք, որ այս տարի ևս գրանցվել են բազմաթիվ դեպքեր, որոնցից որոշները տեսանկարահանվել են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ