25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավելի քան 2 միլիոն Tesla մեքենա ավտոպիլոտի լուրջ խնդիրներ ունի. /Տեսանյութ/

Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, քանի որ ավտոպիլոտի համակարգում լուրջ խնդիրներ կան։

Այդ խնդիրների պատճառով արդեն վթարներ են տեղի ունեցել, ընդ որում՝ որոշ վթարներ մահացու ելք են ունեցել։

2012 թ․ հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թ․ դեկտեմբերի 7-ը արտադրված Y, S, 3 և X մոդելների հետկանչումը տեղի է ունենում Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության կողմից երկու տարի անցկացվող հետաքննությունից հետո։

Tesla-ն նախատեսում է թարմացնել մեքենաներում արդեն առկա համակարգը և ավելացնել լրացուցիչ կարգավորումներ և ահազանգման համակարգեր, որոնք պետք է վարորդին խրախուսեն ավտոպիլոտի օգտագործման ժամանակ շարունակական պատասխանատվություն դրսևորել վարման գործընթացի նկատմամբ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ