Պատերազմ Վահե Ղազարյանի դեմ. Հրապարակ
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/12/53996227_0_26_1600_926_1920x0_80_0_0_c1445c3d7a31d6e831815eb562d78373-1024x576-1.jpg)
Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում եւ ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:
Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Թերթի տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե Ղազարյանի մտերիմներն են` նրա նշանակած կադրերը, ընդ որում՝ Գորիսի պետն օրերս է նշանակվել՝ նոյեմբերի 28-ին։
Համակարգում կարծում են, որ այս ձերբակալության հիմքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Արփինե Սարգսյանի հակամարտությունն է, որը կամաց պատերազմի է վերածվում։ Արփինե Սարգսյանը, ինչպես հաղորդել էինք, վայելում է արեւմտամետների, սորոսականների աջակցությունը եւ աջակցում է նրանց Վահե Ղազարյանին հեռացնելու գործում: Հիմա տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ եւ Ղազարյանի դեմ պայքարին ներգրավել նաեւ Սասուն Խաչատրյանին:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: