25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2024թ. Աֆրիկան սովի կմատնվի

AP-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, տարածաշրջանային և այլ խմբերի ներկայացուցիչները հայտնել են, որ 49,5 միլիոն մարդ հաջորդ տարվա ընթացքում կարող է բախվել պարենային անապահովության հետ, իսկ ավելի քան 2,5 միլիոնը կհայտնվի սովի շեմին:

Նշենք, որ Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում տնային 3 տնտեսությունից 2-ը չեն կարող իրենց թույլ տալ առողջ սնունդ ուտել:

Բուրկինա-Ֆասոյում, Մալիում ու Նիգերում օրեկան լիարժեք սնունդի գինը 110 տոկոսով բարձր է տարածքի օրեկան աշխատավարձից:

Չնայած կլիմայի փոփոխությունն ու գնաճը նպաստող գործոններ են, որոնք ամբողջ աշխարհում են տեղի ունենում, այնուամենայնիվ, սովի հանգեցնող հիմնական շարժիչ ուժը բռնության աճն է:

Ըստ աղբյուրի՝ Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Նիգերում երեք տարվա ընթացքում տեղի է ունեցել հինգ պետական հեղաշրջում, ինչը հանգեցրել է ջիհադականների հարձակումների թվի ավելացմանը, որոնք կապված են «Ալ Քաիդա»-ի և «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Գրոհայիններն արդեն գործել են այդ տարածքում և օգտվել են քաղաքական անկայունությունից՝ գրավելով հողատարածքներ և շրջափակելով քաղաքները:

Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի միջսահմանային տարածաշրջանը Արևմտյան Աֆրիկայում հումանիտար ճգնաժամի էպիկենտրոնն է, որը սրվում է կլիմայի փոփոխության հետևանքներով, ուժեղ ջրհեղեղներով և երաշտներով:

ՄԱԿ-ը նախատեսում է օգնություն տրամադրել ավելի քան 10 միլիոն մարդու այդ տարածքում:

«Եթե մենք չկարողանանք ավելի շատ օգնություն տրամադրել 2024 թվականին, մարդիկ դրա համար կվճարեն իրենց կյանքով»,- ասել է փորձագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ