02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը պետբյուջեից միլիոնների պարգևավճար է ստացել

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակիցները և ինքը՝ որպես մարզպետ, 2023թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ որքա՞ն պարգևավճար են ստացել պետական բյուջեից: Մարզպետարանից պատասխանել են, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանի 72 աշխատակիցներ ստացել են 68 միլիոն 873 հազար 300 դրամ պարգևավճար։ Հայկ Ղալումյանի ստացած պարգևավճարի չափի մասին մարզպետարանից հայտնել են.

«Մարզպետները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնատար անձինք։ Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ստանալ վերջիններիս կողմից ներկայացված հրապարակային հայտարարագրերում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցը պարունակում է անձնական տվյալները բացահայտելու բովանդակություն։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի, այն կարող է իրականացվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ»։

Ոսկան Սարգսյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ