25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք էր Իջեւանում խիստ շահավետ փայտի բիզնեսը խլել. Ոսկան Սարգսյան

Ինչպես փոխեցին 20 իջեւանցիների նկատմամբ հարուցված մեղադրանքը ,նրանց դատը ավելի քան 3 տարի ձգձգում են 2019թ․ հուլիսին քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 2019 թվականի հուլիսի 17-ին, ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, ժամը 20:30-ի սահմաններում, մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջեւան քաղաքի բնակիչների եւ երթեւեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն: Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2020թ․ հոկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է թվով 20 անձի՝ Անդրանիկ Դոլյանի, Անդրանիկ Սահակյանի, Անտոն Օթարյանի․ Արտուշ Մատինյանի, Գարսիկ Սիմոնյանի, Էդիկ Ափինյանի, Էրիկ Ափինյանի,Էրիկ Սահակյանի, Թաթուլ Դոլյանի, Մհեր Բաղրամյանի, Մովսես Քարտաշյանի, Նարեկ Մարգարյանի, Ջիվան Ափինյանի, Ռուբիկ Էդիլյանի, Սասուն Սիմոնյանի, Վահագն Ղուկասյանի, Վահե Ղուկասյանի, Վահրամ Ղուկասյանի, Վահրամ Սիմոնյանի, Տիգրան Սարդարյանի, Արթուր Մարգարյանի դատավարությունը։ Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եվ գրավը։

Մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Վերոհիշյալ անձանց կողմից խուլիգանություն չի՞ եղել, եթե խուլիգանություն չի եղել, ինչու՞ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այդ մասին, իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հետո ո՞նց դարձավ ոչ վտանգավոր բռնություն։ Այս գործով դատն ավելի քան 3 տարի ձգձգում են, դատական վերջին նիստը կայացել է դեկտեմբերի 6-ին, հաջորդ նիստը նշանակված է 2024թ․ հունվարի 24-ին։

Իջևանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք էր Իջևանում խիստ շահավետ փայտի բիզնեսը խլել այդ գործով զբաղվողներից, այն կենտրոնացնել թավշյա հեղափոխության պաշտոնյաների ձեռքում, ինչն էլ արվել է։Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ